Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Արամ Սարգսյանը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

Արամ Սարգսյանը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
12.06.2018 | 22:01

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կասկածում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ընդգծեց, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ առիթ ունեցել է հանդիպելու ԵԱՏՄ երկրների պատգամավորական բարեկամական խմբերի հետ, որտեղ Փաշինյանն այդ հարցերի մասին բարձրաձայնել է:

Նրա խոսքով՝ թե ինչ սրությամբ է պետք այդ հարցերի մասին բարձրաձայնել կամ բարձրաձայնելը որքանով վնաս կամ օգուտ կլինի, վարչապետը ժամանակի ընթացքում և իր աշխատանքային փորձի արդյունքում կհասկանա: «Ոչ ոք էլ միանգամից չի սովորել, ոչ ոք էլ միանգամից խնդիրներ չի լուծում»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ